вторник, 25 февраля 2014 г.

Էս մի էրկու շաբաթ կըլնի, ինչ էս խմբում եմ, ու ինչքան տենում եմ, ստե մենակ մի´ դարդ ունեն, «օտար բառերը հայացնեն»: Բայց հեչ մտքներովդ անցե՞լ ա, թե արդեն հայացրածներն ինչքա՞ն են լավը, ինչքա՞ն են կենդանի: Ես մի անգամ մի էրկու շաբաթ նայեցի Բարսեղյանի ուղղագրական բառարանը (պետք էր) ու ապշեցի. Դրա բառերի մոտ 70%-ը կամ մեռած ա, կամ Չուկովսկու ասած «լեզվական հրեշներից» ա:

Օրինակ, մեկուկես կիլոմետրանոց «համագործակցություն» բառը հրեշ չի բա ի՞նչ ա: Խի՞, որ գրենք «գործակցություն», չի՞ ըլնի: Հեչ որ չըլնի, կդառնա գոնե մի կմ: Պարզ ա, որ մեր «հանճարեղ» հայացնողներն են էսի կալկա արե ռուսերենի (կամ լատիներենի) сотрудничество բառից (կամ լատիներենի cooperation-ից), ու քանի որ տրամաբանության հետ էնքան էլ չունեն, со նախածանցն է´լ են հայացրե, ինչի կարիքը հեչ չկա: Կա՞ «գործակցություն», որ «համա»-ով չըլնի:

Կամ վեկալենք «վերանորոգել» բառը: «նոր+ոգել»-ը արդե´ն ռեմոնտ անելն ա, ուրեմը, «վերանորոգել»-ը «նորնորոգել»-ն ա; Էսի էլ ռուսերենի отремонтировать-ի от-ը «հայացնելուց ա»: հանճարե՞ղ ա, չէ՞:

Կամ վեկալենք «համընդհանուր»-ը: Խի՞, «ընդհանուր»-ը համընդհանուր չի՞: Մի բանը որ «ընդհանուր» ա, ո՞նց կարա «համընդհանուր» չըլնի: Խի՞ են սենց «հայացրե»: Որտեվ մտածել են, որ թե общий-ը «ընդհանուր»-ն ա, ուրեմը, всеобщий-ն էլ պտի ըլնի «համընդհանուր»-ը: Այսինքը, «հայացրել են» ռուսերենի все- նախածանցը: Ճիշտ մերն 5-րդ դարի հունաբան հեղինակների պես, ովքեր հունարենն էին «հայացնում»: Բայց էնի 1500 տարի առաջ էր, իսկ էս խայտառակությունն էսօ´ր ա:

Ու մեր գրական ոճերը լիքն են էս «հայացրած» լեզվական հրեշներով: Ես չեմ, դո´ւք եք, ասե´ք, խելո՞ք բան եք անում: Ու հլը ընձի էլ քֆրտում եք, թե անգրագետ եմ, կամ գռեհիկ լեզվով եմ գրում (երբ որ գրում եմ երեվանցիների մայրենի լեզվով, այսինն իրանց բարբառով): Իմ կարծիքով, գռեհիկը հենց էս լեզվական հրեշներն են:

Հովհաննես Թումանյանը մի 3000 բառից ավել չի գործածե իրա գեղարվեստի մեջը: Ու որ ինքը սրանց պես բառերը չէր գործածում, վա՞տ էր գրում: Դուք կարա՞ք Թումանյանի պես լավ գրեք: Չե´ք կարա, քանի հազար բառ էլ որ «հայացնեք», չե´ք կարա: Ես՝ կարա´մ, ու նմուշի համար մի հատ գրե ու դրել եմ իմ բլոգը, https://www.blogger.com/blogger.g?blogID=7199588532353789466#allposts

Թե որ Երեվանի բարբառը չարհամարհեք (ինչը հեչ վայել չի ինտելեկտուալին), ու գրածս մինչեվ վերջ կարդաք, կտենաք, որ ճիշտ եմ ասում (լավ լկտի եմ, չէ՞: համեստության կաթիլ եմ չունեմ: Փոխարենը՝ հանճարեղ եմ: Դուք կարա՞ք իմ պես հանճարեղ ըլնեք: :) :) :)

Комментариев нет:

Отправить комментарий