воскресенье, 23 февраля 2014 г.



Բարև, Ժողովուրդ! Ծնվել եմ 1948-ին, համարյա գերազանց ավարտել եմ Պետհամալսարանի ֆիզֆակի տեսական բաժինը, 1971-ից դաս եմ տալի ֆիզֆակում, գիդեմ համ էլ ռուսերեն ու անգլերեն, Սալմաստի գավառի Փայաջուկ գյուղի խոսվածքի (էսօրվա Մալիշկայի խոսվածքի, մալիշկեցի եմ) ու Երևանի բարբառի գերազանց կրողն եմ, ահագին գրաբար գիտեմ, լավ ծանոթ եմ հայերենի մի քանի բարբառին, 1972-ին պատրաստվել եմ ասպիրանտուրայի ընդունելությանը՝ գենետիկայից, ահագին լավ ծանոթ եմ մոտ կես դյուժին գիտությանը, 1985-ից լուրջ զբաղվում եմ թարգմանությունով, լեզվաբանությունով ու գրականագիտությունով ու սրանցից լիքը բան ունեմ հրատարակած, հպարտ եմ, որ անգլերենից թարգմանել եմ՝ Արիստոտելի «Աթենական հասարակարգն» ու Պոպերի «Բաց հասարակությունն ու դրա թշնամիները»-ի էրկու հատորը, թարգմանել եմ մոտ 20 գիրք (համ էլ հայերենից՝ անգլերեն) ու լիքը ուրիշ բան՝ համարյա բոլոր ժանրերից (համ էլ՝ չափածո, հայերենից անգլերեն է´լ), բացի սրանք՝ ունեմ 4 կարևոր գիրք ու մի քանի կարևոր հոդված՝ թարգմանելու արվեստի, մեր ազգային երգ ու պարի վիճակի, ուղղագրության ռեֆորմից, մեծամոլ հայագովությանվնասների, տնտեսագիտության ու բարոյագիտության հիմունքների ու լեզվաբանության ու ուրիշ բաների մասին ևն: Տես. http://www.mathnet.am/%D5%B6%D5%A5%D6%80%D5%A2%D5%A5%D5%BC%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4/viewcategory/26-.html ու http://www.mathnet.am/%D5%B6%D5%A5%D6%80%D5%A2%D5%A5%D5%BC%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4/viewcategory/32-.html
կայքը: Կամ ֆեյսբուքում, ու սրա «Մայրենի լեզվի դասեր» խմբում, Meruzhan Harutyunyan անունով:
Էս բլոգում միտք ունեմ դնեմ իմ գործերի հատվածներն ու նոր վերլուծություններ, օրինակ, չափածոյից ու արձակից՝ համեմատական թարգմանությունների նմուշներ, լեզվաբանական ու գրականագիտական հոդվածներ, նյութեր՝ տնտեսագիտության ու բարոյագիտության հիմունքներից, իմ կամ ուրիշների գրած պոեզիայի ու արձակի նմուշներ ու ինչ պատահի՝ ընձի հուզող հարցերից:
Գրելու գործով Խաչատուր Աբովյանի ու Հովհաննես Թումանյանի ու Դերենիկ Դեմիրճյանի (ոչ «Վարդանանք»-ի) ու Robert Frost-ի Thomas Hardy-ի (ու սրանց պես պոետների) ու Վիլյամ Սարոյանի ու Մարկ Տվենի (ու սրանց պես արձակագիրների) հետևորդն եմ,  քերականության հարցերում հանգուցյալ Մանուկ Աբեղյանի միակ հետևորդն եմ, ազգագրության հարցերում՝ James George Frazer-ի հետևորդը, Տնտեսագիտության ու բարոյագիտության ու իրավագիտության ասպարեզում հետևում եմ՝ David Hume-ին, Adam Smith-ին, Carl Menger-ին ու մանավադ՝ Ludwig von Mises-ին, Friedrich August von Hayek-ին ու Armen Alchian-ին (ով համարվում էր 20-րդ դարի ամենահանճարեղ տնտեսագետներից մեկը (ընդամենը 4 հոդված գրելով) ու ամերիկացի տնտեսագետները ջղայնանում էին, որ Ալչիյանին Նոբել չեն տալի. Ալչիյանը մեռավ անցած տարվա փետրվարի 19-ին, 98 տարեկան), ու առհասարակ, էս թևի մտածողներին եմ հետևում:
Տեսական ֆիզիկայից աշխարհի լավագույն ժուռնալներում հրատարակել եմ մի էրկու տասնյակ գիտական հոդված, ինչին ահագին շատ հղում կա, մի էտքան էլ հոդված ունեմ դասավանդելու մեթոդիկայից: Ֆիզմաթ դպրոցի տարեկան գիտաժողովի մշտական անդամ եմ, ունեմ էրկու ձեռնարկ բուհական ֆիզիկայի վերաբերյալ, ֆիզիկայով ու մեթոդիկայով հմի է´լ եմ զբաղվում:
Համարում եմ, որ ՄԵՐ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒՆԵՐԸ ՄԵՐ ԲԱՐԲԱՌՆԵՐՆ ԵՆ (համ էլ Երևանինը) ու չեմ ամանչում սրանցով խոսալուց, համոզված եմ, որ մեր էսօրվա գրական լեզուն արհեստական ա, ծանրաշունչ, շատ անգամ՝ տգեղ ու անընդունելի, ու էնքա՛ն ա հեղեղված ա քերականական օտար երևույթներով, որ հայ մանուկի համար համարյա օտար լեզու ա, ու էրեխեն մինչև տարիներով էտի չսովորի, լավ չի իմանա:
Համոզված եմ, որ մեր էսօրվա մշակույթի ամենամեծ խոչնդոտը մեր գրական լեզուն ա:
Որ մի քիչ համբերեք, մինչև վարժվեմ էս բլոգի հետ յոլա էթալուն, կտենաք, թե էս վերևի ասածներովս ինչը նկատի ունեմ:
Դնելու եմ համ էլ նյութեր՝ անգլերենով ու ռուսերենով:

Комментариев нет:

Отправить комментарий