воскресенье, 23 февраля 2014 г.


ՍԻՐՈ ՉԲԱՆԱՁԵՎԸ (պատմվածք)


Սուրբ Սարգսի oրվա առիթով, 2007 թվի հունվարին, Հայոց եկեղեցու մի կազմակերպություն հայտարարեց, թե «Սիրո բանաձեվը¦ վերնագրով էրկու էջանոց պատմվածքի մրցույթ ա հայտարարում, ու որ առաջին մրցանակն էլ 200 000 դրամ ա: Գործիս տեղի մոտ ընգերս, ֆիզիկայի պրոֆեսոր Աշոտ Գևորգյանը, կպավ, թե Մեռուժ, արի մի պատմվածք գրի, կարող ա` շահում ես:
Ես է°լ, Աշոտն է°լ փողի հավերժական դիֆիցիտ  ունենք ու պարտքի էլ` առատություն (ախր ո±ր մի հայ նորմալ մտավորականը չունի սրանք), ու էտ դժբախտ 200 000ը գոնե էտ դիֆիցիտի մի ծակը կփակեր: Աշոտի հետ ախպոր պես ենք, ու ինքը շատ էր ուզում, որ գոնե մի քանի կոպեկ փող ընգնի ձեռս: Ու Աշոտն ասեց.
Ախր քու համար ի±նչ ա մի հատ էրկու էջանոց պատմվածք գրելը, մի էրկու ժամում կգրես: Գրի, խի± չես գրում: Կարող ա` շահո°ւմ ես: 
Ես ասի.
Աշոտ ջան, Հայաստանի մրցույթների օրենքը լավ չգիդես: Էդ օրենքն ըսե°նց ա: Մեր մրցույթներին հա է°լ ծանոթիդ ծանոթն ա շահում: Դու ի°նքդ, երբե°ք:
Աշոտն ընձնից էղած-չեղածը մի 8 տարի ա փոքր ¥ես հմի 65 եմ¤, բայց հլը ռոմանտիկ ա, ու հավատում ա, որ մրցանակ տվողները գոնե մի քիչ ազնիվ ու ճաշակով են: Սրա համար էլ կպավ յախիցս ու համոզեց, որ գրեմ էտ էրկու էջը: Երեվի ես է°լ եմ հլը ահագին ռոմանտիկ ու հետն էլ` միամիտ, որտեվ նստա ու գրի, դաժե էրկու պատմվածք, ու իհարկե, մի շան պոչ է°լ չշահի:
Հետո էտ էրկու էջը հա° ավելացրի ու դզմզի, մինչեվ դառավ էս 12 էջը, ու էլ չփոխվեց: Էսի, սկզբի էրկու էջանոցն էլ հաշված, 22րդ վարյանտն ա:
(Հետո, էս տարվա գարնանը, էսի ուղարկեցի մի փոքր մրցույթի (SMIL կազմակերպությանը), ու էս ըտտե մրցանակ շահեց, չնայած իրանց թեմատիկային չէր էլ բռնում: Ես, իհարկե, իրանց շատ-շատ եմ շնորհակալ: Հետո էլ էսի ուղարկեցի Orange գրքի մրցանակ 2012-ին, ու էսի դաժե եռյակի մեջ չընգավ):
Առհասարակ, ես դժվար եմ գրում, գրածս էլ էնքա°ն եմ մշակում, մինչեվ ¥գոնե ի°մ կարծիքով¤ էլ մշակելու տեղ չմնա: Բայց երբ մեկն ընձի ջիջիլ ա քցում ¥պրինցիպի ա քցումհմի էսի հայերեն ո±նց ասեմ, որ սրա պես ճիշտ ու դիպուկ ըլնի¤ կարո°ւմ եմ գրեմ, ու լա°վ եմ գրում: Ըտենց վախտերը ոնց որ ընձի մի խնդիր տված ըլնեն, ու ես է°լ էտ խնդիրը պտի ա°նպայման լուծեմ, թե չէ` ամոթ կըլնի:
Ընենց որ, Աշոտն ապրի, որտեվ որ ինքը չըլներ, էս պատմվածքս չէր ըլնի:
Իմիջիայլոց, սրանից առաջ ես համարյա հա է°լ մենակ ոտանավոր եմ գրե ու թարգմանե ¥բացի մի էրկու էրեք պատմվածքն ու մանկական արձակը, ու մեկ էլ արձակ եմ թարգմանե, 1997 թվից տունս համարյա մենակ թարգմանությունով եմ պահում, որտեվ աշխատավարձս կոմունալ ծախսերին հազիվ ա հերիքում: Հայաստանն էսօր շա¯տ տխուր երկիր ա, չէ±¤:
Ընենց որ, էսի իմ լրիվ մշակած առաջի գեղարվեստական պատմվածքն ա, չնայած պատմվածքի լիքը ֆաբուլա եմ հավքե, որ մի օր, երբ ժամանակ ունենամ, հանգիստ նստեմ ու դրանք գրեմ: Տենանք, կունենա±մ, թե± չէ:
Երբ 1991 թվին նորնոր սկսեցի էս, էտ, էն ածականների գործածությունը, բանաստեղծ Ներսիկ Աթաբեկյանն ասեց, թե «նուրբ բաները¦, օրինակ, Եսենինի կամ Բայրոնի չքնաղ ոտանավորները, խոսակցական լեզվով թարգմանելն անհնար կըլնի: Ես 2008 թվին տպեցի իմ Թարգմանելու արվեստը գիրքը, ինչով ապացուցեցի, որ Էրեվանի բարբառով սարքած իմ գրական ոճով ամեն տեսակ ոտանավորն էլ ուղղակի հրաշալի ա թարգմանվում:
Էս տարի էլ տպեցի իմ Ընձառյուծն ազատ, նրբագեղ ու ճապուկ գիրքը, ինչի մեջ դրել եմ համ էլ իմ կարեվոր ոտանավորները:
Էս պատմվածքը դրել եմ գրքիս հենց սկիզբը, որ կարդացողը տենա, որ մեր Էրեվանի էտ արհամարհած «ժարգոնով¦ արձակն է°լ ա հոյակապ գրվում: Էսքան վստահ եմ ասում էսի, որտեվ արդեն գոնե մի 30-40 լուրջ գրագետ ա կարդացե էս պատմվածքը (ինտեռնետի մեկ-էրկու կայքում էլ կա կամ կար էսի), ու իրանց կարծիքը հույժ գովասանական ա:                                          
Մի քանի բան ասեմ էս պատմվածքի ու գրքի բառապաշարի մասին: Գրաբարյան շրջանում ասում էին` այս+ինքն, բայց սրա վերջի ն-ն հոդի իմաստ չուներ, որտեվ գրաբարն առհասարակ ը ու ն որոշյալ հոդերը չուներ, ոնց որ էսօրվա ռուսերենը ոչ մի հոդ չունի: Էսօր էս հոդերը կան մեր սա°ղ բարբառների մեջը, ու գիր ու գրականության հետ գլուխ չունեցող հայն ասում ա` այսինքս կամ այսինքը, այսինքը` այս+ինքը, բնազդով «մտածելով¦ (կամ` «զգալով¦), որ սաղ անունների պես է°ս բառն էլ կարա ունենա սաղ դեմքերի ստացական հոդերը` այսինքս, այսինքդ, այսինքը(ն):
Ուրեմը, թե համաձայն ենք ԼԳՕ-ին (տես իմ Կոմիտասի և Աբեղյանի անձնական ու մեր ընդհանուր ողբերգությունը գիրքը, Լեզվի Գլխավոր Օրենքը վերնագրի տակ) պտի համարենք, որ թե° այսինքը ձեվը, թե° այսինքն ձեվը թույլատրելի են, բայց երկրորդը` մենակ ու մենակ բաղաձայնից առաջ, եթե էս բառի ու բաղաձայնի արանքը հնարավոր ա, որ դադար չըլնի:
Բացարձակ նույն բանը ճիշտ ա ուրեմը, ու մանրամասը ու մնացած էս տեսակ բառերի համար:
Որովհետեվ բառի տեղը գրում եմ սրա ահավոր գործածական որտեվ բառը, բայց թե կարիք զգացի, որովհետեվ-ն է°լ կգրեմ: Ո±վ ա ապացուցե, թե սրա իրավունքը չունեմ: Տերմինաբանական կոմիտե±ն: Էդ կոմիտեն, թե գիտելիքի գոնե մի փշուր ունի, թո պատասխան տա իմ էս գրքի ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑ վերնագրի հարցերին ու իմ արդեն ասածս գրքերիս մեջի մնացած հարցերին: Օրինակ, թո ասի, թե էտ ո±նց ա, որ մենք էրկու իրար հակասող քերականություն ունենք, ու դրանք էրկուսն էլ ճիշտ են:

***
Թե որ կյանքը գուշակելի ըլներ, հեչ էլ հետաքրքիր չէր ըլնի:
Նորբերտ Վիներ

 Ես ու քուրըս մի ախպեր ունեինք, անունը Վյաչեսլավ, բայց մենք է°լ, մնացածներն է°լ, իրան Սլավիկ կամ Սլավ էինք ասում:
Ասում եմª ես ու քուրըս, որտեվ հերըս Սլավի մեռնելուց հետո երեվի չդիմացավ ու երեվի հենց դարդից հիվանդացավ պարկինսոնով, ու ահավոր տանջվելով ութը տարի հետո մեռավ, բայց մերըս ավելի ուժեղ էր, ու չնայած անընդհատ լաց էր ըլնում, ապրեց մինչեվ ութանասունիրեք տարեկանը, ու նոր մեռավ:  
Սլավը պսակված չէր ու 1981 թվին եռսունմեկ տարեկան էր ու թափով տղամարդ էր, ուժեղ ու ճարպիկ, ու վախ էլ համարյա չուներ ու լավ սպորտսմեն էր ու շատ լավ էլ լող էր տալի, ուզում աª ծով ըլներ, ուզում աª օվկիանոս, ու հետն էլ համալսարանի ֆիզիկան էր ավարտե ու Աշտարակի ինստիտուտում էր աշխատում, ու լավ ռուսերեն ու անգլերեն գիդեր, որ ինքը մենակ էր սովորե, որտեվ հայկական կրթություն ուներ, ու ընտիր էլ երաժշտություն գիդեր, հա°մ ժողովրդական, հա°մ սիմֆոնիկ, չնայած ոչ մի կանսերվատորյա չէր ավարտե, ու ո°չ նոտա գիդեր, ոչ է°լ գործիք-մործիք էր կարում նվագի, որտեվ գյուղո°ւմ էր ծնվե ու մեծացե:
Ու շատ լավ էր երգում ու ձենն էլ Կոմիտասի ձենին շա°տ էր նման, չնայած Չեքիջյանի խոռում բաս է°լ էր երգում, ու մենակ հայերեն հին երգերն էր երգում, բայց որ տեղը գար, դաժե ռաբիզ էր երգում:
Սլավը է°ն մարդկանցից էր, ով ուրիշներին ճամփա ա ցույց տալի, ով նո°ր բան ա կարում անի ու որ վախտը գալիս ա, անո°ւմ ա: Էդ ձեվ մարդը մենակ մի շնորք չի, որ ունենում ա, շատ շնորք ա ունենում: Ու էտ սաղ շնորքներն էլ կարում ա տեղ հասցնի ու դառնա դրանց վարպետը, է°ն տեսակ վարպետը, ում որ մարդկանց մեծ մասն ասում ա հանճարեղ:
Բայց երեվի բնության օրենք ա, որ էտ տեսակ մարդիկ հա է°լ մի ուրիշ գործ անեն, փոխանակ անեն հենց է°ն գործը ինչը որ իրանց ամենաշատն ա դուր գալի, ու ինչ համար որ իրանք ծնվել են, ու երեվի հենց էսի° էր ուզում Սլավն ասի ընձի, երբ մի անգամ ասեց.
– Գիդե±ս, ողբերգությունը ի°նչն ա: Ողբերգությունն էնի° ա, որ կարաս տասը երգ երգես, ու էտ տասն էլ կարաս շա°տ լավ երգես, ու չգիդես, թե դրանցից ո°ր մեկը երգես:
Ու Սլավը կարում էր ամեն ինչի էլ կարեվորը վռազ տենա, ու ինչ էլ որ աներ, լա°վ էր անում, ու սիմֆոնիկ երաժշտությունից էլ մոտ մի 600 գիգանտ պլաստինկա ուներ հավաքած, ու մի 100 հատ էլ ջազ ու պոպ երաժշտության պլաստինկա, ու սրանք սաղ էլ էնքան էր լսե, որ անգիր էր արե, ու որ Էրեվանում կարեվոր համերգ էր ըլնում, սիմֆոնիկª թե ուրիշ, Սլավն ա°նպայման էր էթում, ու հլը ընգերներին էլ համոզում ու հետն էր տանում, ու պատահում էր, որ ընգերնե°րն էին իրան տանում, որ հետո Սլավն իրանց ասի, թե դրանք լավ են նվագում, թե չէ:
Ու Սլավն էտ պլաստինկեքն առավոտից իրիկուն դնում էր ու լսում, ու երբ մաման ասում էր, Սլավ ջան, մի քիչ ցածրացրու, ախր գլուխս արդեն պայթում ա, Սլավը խնդալով ասում էր, մամ ջան, լսի°, որ էս կլասիկ երաժշտությունն է°լ լավ իմանաս, ու քու էտ աշղական ու ռաբիզ երգերն ու մուղամը լսելը թարգես, ու չէր ցածրացնում ու ոչ էլ անջատում էր, ու մաման էլ ստիպված ձեն չէր հանում, ու ես էլ ինչքան որ դասական երաժշտություն գիդեմ, Սլավին եմ պարտական, որտեվ ստիպում էր, որ լսեմ, ու ջղայնանում էր, երբ ասում էի, թե սըլուխից թուլ եմ, ու ասում էր, որ ուշադիր լսես` կհասկանաս ու կհիշես, ու ես էլ ստիպված լսում էի:
Ու հիշում եմ, որ օրինակ Բրամսի մի սիմֆոնիան, որ նոր էր առե, ու ինքն էլ հլը չէր լսե, հինգը օր անընդհատ դնում էր ու լսում, ու մենք էլ էինք ստիպված լսում, որտեվ հո չէ±ինք թողի ու տնից էթա:
Ու երբ իմ տղա Վահանը դառավ չեմ հիշում էրկու թե իրեք տարեկան, Սլավը գնաց ու լիքը մանկական պլաստինկա առավ, Շայինսկու երգերը, Բրեմենսկի մուզիկանտները, ու լիքը մանկական հեքիաթ բան, կարծեմ մեկի հեղինակը ինչ-որ Կոզլովսկայա էր ¥հմի մոռացել եմ, պլաստինկեն էլ չեմ քթնում, որ ստուգեմ¤, որ մեջը ընտիր երգեր էլ ուներ, որ իմ տղա Վահանը լսի ու իրա ականջը վարժվի երաժշտությանը, որ մեծանա ու կարգին երաժշտություն սիրի, ու երաժշտությունից անգրագետ չմնա:
Ու երեվի իրա ընգեր Վովան էր, որ մի անգամ պատմեց, թե ոնց են նստե կանսերվատորյա ավարտած իրանց տարիքի ջահելների հետ, ու էս կանսերվատորյային ջահելներն սիմֆոնաներից են խոսացե, մեկ էլ Սլավն ա խառնվե ու սկսել ա Բեթհովենից, Մալերից, Բրամսից բանից խոսալը, ու էս կանսեվատորյայի ջահելները սուսուփուս ձենները կդրել են ու մինչեվ Սլավի խոսալու վերջը, ուշադիր լսել են իրան:
      Արա°,– ասեց Վովան, տենայիրª Սլավը ոնց էր սիմֆոնիա-միմֆոնիաները անալիզ անում, ո°նց էր դրանցից կտոր-մտոր շվըցնում ու բացատրում, ո°նց էր հա հարցնում. «Բա ջութակի կամ ֆլեյտայի կամ էլ եսիմ ինչի էս պարտիան հիշո±ւմ ես¦, ու շվըցնելով հիշըցնում էր, կամ էլ ասում էր. «Հիշո±ւմ ես, որ այ էս ինչ տեղը գլխավոր թեման փոխվում ա ու հետն էլ մի ուրիշ փոքր թեմա ա սկսվում¦: Տո էնքան բան ասեց, որ դրանք իրանց կյանքում կանսերվատորյայում ըտենց բաներ չէին լսե: Հո° չէին էշըցե, որ մի հատ ֆիզիկ կարա ըտենց սիմֆոնիկ երաժշտություն իմանա:
Ժակ Բռելը որ էկել էր Էրեվան, 70-չգիդեմ ո±ր թիվն էր, Սլավն արդեն մի տասը տարի իրա բալեշչիկն էր, գնաց իրա համերգին, հետ էկավ ահավոր մանթռաժ:
– Զալը համարյա մարդ չկար,– ասեց Սլավը:– Երգում պրծնում էր, համարյա ռակցիա չէին տալի, ես ուժեղ ծափ էի տալի, նոր իրանք էլ էին ծափ տալի: Ահավոր ամոթ էր: Հմի Բռելը ի±նչ կմտածի մեր էս ժողովրդի մասին: Թողաս, մենակ գլուխ գովան, թե երաժշտական ու կուլտուրական ազգ են:
Սլավին չճանաչողը կյանքում չէր իմանա, որ ինքն էտքան շնորքով ա ու էտքան բան գիդի, որտեվ ինքը հեչ գլուխը չէր գովում, ու ում հետ էլ խոսար, էտ մարդուն հետաքրքիր բաներից էր խոսում, օրինակ, որ Սեվաստապոլյան քուչի տղերքի հետ ուգլում կայներ, Անդոյի, Արշոյի, Մարգարի, Ապատի կամ մյուսների հետ, կարար իրանց հետ ժամերով խոսար, բայց իրա°նց թեմաներից, ու տղեքը իրան հարազատի պես էին ընդունում, որտեվ իրար հետ էին մեծացե, ու մոռանում էին, որ Սլավը համալսարան բան ա ավարտե, ու որ հես ա, ուր որ ա, թեկնածու ա դառնալու, ու իրան շատ էին հարգում:
Ու նույն ձեվ էլ Սլավի գյուղի ընգերներն էին, Գնելը, Նիկոլը, Տերտրանց Ռաֆը, որտեվ որ Սլավը գյուղ էթար, իրանց հետ համ գյուղի գործերից էր անելու, ջուր, փոր, բետոն անելն ու պատ շարելը, համ էլ իրանց հետ նստելու էր ուտեր խմեր քեֆ աներ, ու քեֆ անելուց էլ թամադան անպայման ինքն էր, ու շատ լավ էլ թամադա էր, որտեվ շատ բարի էր ու շատ լավ էլ խոսում էր ու հետն էլ անընդհատ երգում էր է°ն երգերը, որ հայերի իսկական երգերն են, բայց հմի սխալ-սխալ ասում են, թե Կոմիտասի երգերն են:
Ու մի անգամ, երբ տղեքով Գնելենց տունը քեֆ են անում, Գնելը պլաստինկա բան ա դնում, ինչքան հիշում եմ` ռաբիզ ու մուղամ, ու Սլավի քեֆն էլ լավ ա ըլում, ու Գնելն ընձի հետո պատմեց, որ Սլավը ջղայնացավ, որ ըտենց զիբիլ բաներ են լսում ու իսկական հայերեն երգերը չեն լսում, ու հելավ էտ սաղ պլաստինկաները հավաքեց ու դուս եկավ սարի ծերը, որտեվ Գնելենց տունը հենց սարի քյալլին էր, ու էտ սաղ պլաստինկաները օդի մեջ ֆռըցնելով հերթով շպրտեց ձորը, ու ես հարցրի Գնելին, թե խի± թողիր, ու Գնելն էլ ասեց, խի± Սլավին կարա±ս բան ասես:
Սլավը երեվի թերություն էլ ուներ, բայց հմի էտ թերությունները աչքիս չեն էրեվում, մենակ գիդեմ, որ Սովետի կարգերին երեվի էնքան էլ հարմարված չէր, որտեվ մի անգամ, երբ տունը գազ էի քաշե, ասի Սլավ ջան, արի մի բան էլ դո°ւ արա, գնա պաժառնիկից մի թուղթ հանի, որ յանի էկե նայել են ու քաշելու իրավունքը ունենք, ու ինքն էլ ասեց, բա որ չեն էկե տեսե, էտ թուղթը ո±նց կտան, ու ես էլ ասի, կհանես մի հինգ ռուբլի փող կտաս իրան, կտա, ու ինքն էլ գնաց ու հետ էկավ ու ասեց, թե էտ թուղթը չտվին, ես էլ ասի, փողը տվի±ր, ու ինքն էլ ասեց, թե տվի, բայց չտվին, բայց ես չհավատացի, որ տվել ա, որտեվ որ տված ըլեր, թուղթը կտային, պռոստը ամանչել էր ու չէր տվե, չնայած ինքը հեչ էլ վախկոտ չէր, որտեվ քյորփա ու ջահել վախտերը լիքը կռիվ-մռիվ էինք արե, ու ինքը մի գրամ էլ չէր վախեցե, բայց էտ ձեվ տեղերը ամանչում էր:
Ու հաստատ գիդեմ, որ Սլավի խասյաթն ընենց էր, որ թե է°ն վախտ չմեռներ, մեկ ա, Ղարաբաղի կռվի վախտը կէթար ու կկռվեր, ու կամանդիր էլ կըլներ, բայց էլի կմեռներ, որտեվ առաջի շարքը կըլներ, կամ էլ իրան, մեկ ա, էլի° կխփեին:
Մի խոսքովª կարող աª կարդացողը չհավատա, բայց ինչ որ պատմում եմ, լրի°վ ա ճիշտ, ու ոչ մի բան չեմ հնարում, որտեվ պետք էլ չի, որ հնարեմ, որտեվ հնարած բաները սրան չեն հասնի, որտեվ էսի հենց կյանքն ա, ու կյանքից լավª ո°չ մեկը չի կարա հնարի:
1981 թվին, երբ Սլավը Ճլեյի Քարից գլխի վրա թռել էր գետն ու  ողնաշարը ջարդել էր, որտեվ մի էրկու օր առաջ անձրեվ էր էկե, ու գետը բերե ու ավազ էր լցրե Ճլեյենց գյոլը, որ առաջ էրկու մետր խորն էր, բայց էտ օրը ջուրը մի մետր էլ խորը չէր էղե, ուրեմը 1981 թվին իմ տղա Վահանը հինգը տարեկան էր, ու Վահանն ահավոր շատ էր սիրում Սլավին, ու Սլավն էլ Վահանին էր շատ-շատ սիրում, ու հա° հետը տեղ-մեղ էր տանում, ու մի անգամ Սլավը Մասկվայից 20-30 խաղալիք սամալյոտ էր առե բերե, չնայած Սլավի աշխատավարձը հեչ բան էր:
Բայց Սլավը չէր իմացե, որ էտ սամալյոտները հավաքովի են, ու որ պտի դրանք կլեյով կպցնես ու հավաքես, ու Սլավը չալարեց ու մի էրկու շաբաթ գործից հետո նստավ ու էտ 20-30 սամալյոտը հերթով հավաքեց, ու իմ տղա Վահանն էլ դրանք հերթով ջարդեց, ու հմի էտ սամալյոտներից մենակ մի° հատ ա մնացե, էն էլ չգիդեմ ո°րդե ա հմի:
Ու մի անգամ էլ Սլավը իմ չորս տարեկան Վահանին հետը տարել էր իրա ընգերոջª Վովայի դաչան, որ Վովայի դաչայի քարերը մաքրեն, որ Վահանն էլ ընդե խաղա, որտեվ Վովան, պարզ բան ա, որ ինքը չի կարում բանվորություն անի, որտեվ փոքր վախտը տրամվայի տակ էր ընգե, ու պտի Վովայի ընգերները օգնեին, որ իրա դաչան խելքի բերեին:
Ու Վովան ընձի պատմեց, որ երբ Սլավն ու իրա ընգերները մի վեցը-յոթը հոգով մի մեծ սեղանի չափ քար են գլորում, որ տանեն դաչայից հանեն էն յան, իմ տղա Վահանը գալի պառկում ա քարի ճամփին ու կապրիզ ա անում:
Ու երբ Սլավն ասում ա,– վեր կաց,– Վահանը չի վեր կենում, ու իմ ախպեր Սլավին չի լսում ու Սլավը չի ջղայնանում էրեխու վրա, ու ասում ա, որ պտի քյորփեն ըտենց էլ պառկած մնա իրա տեղը, ու պտի իրանք էտ եքյա քարի ճամփեն փոխեն ու մի եքյա կռուգ տան,– որտեվ,– ասում ա Սլավը,– էտ քյորփեն ո±վ ա, որ իրա կապրիզով իմ կապրիզին հաղթի:
Ու տղեքին ստիպում ա, որ էտ քարը եքյա կռուգով տանեն դուս հանեն, ու էրեխի վրա հեչ չի խոսում ու չի ջղայնանում, որտեվ Սլավը Վահանին շա°տ էր սիրում:
Ու երբ Վահանը էրկու թե իրեք տարեկան էր, ես մի անգամ հարցրի իրան,– որ մեծանաս ի±նչ կդառնաս,– ու Վահանն ասեց,– կդառնամ մարդ,– բայց իհարկե ինքը չէր հասկանում, որ մեծերը մարդ ասելովª ուրի°շ բան են հասկանում: Ինքն ուղղակի ուզում էր ասի, որ տղամարդ ա դառնալու: Բայց երբ Վահանը դառավ չորս թե հինգը տարեկան, ու ես մի անգամ էլ է°դ վախտ հարցրի իրան,– որ մեծանասª ի±նչ կդառնաս,– Վահանն ասեց,– որ մեծանամ, կդառնամ էրկու Սլավիկ,– որտեվ Վահանն էլ Սլավի°ն էր շատ սիրում:
Սլավի մեռնլուց մի տասնըհինգ օր առաջ իմ տղա Վահանի ծնունդն էր, որտեվ օգոստոսի քսանըհինգին Վահանս դառնում էր հինգը տարեկան, ու Վահանի ծնունդից մի էրկու օր առաջ Սլավն ընձի հարցրեց, թե Վահանի ծնունդը անելո±ւ եմ, թե± չէ, ու ես էլ ասի, որ չեմ անելու, որտեվ փող չկա, ու ասի, որ Նունեն մենակ մի տորթ ա թխելու ու մենակ իրա ընգերուհուն ա կանչելու, ու ուրիշ էլ ոչ մի  մարդ  չի ըլնելու:
Ու ես գիդեմ, որ Սլավն էլ փող չուներ, որտեվ հմիկվա պեսª էն վախտ է°լ սովորական բան էր, որ մոտներս փող չըլներ, բայց երբ Նունեն Վահանիս ծնունդի օրը սեղանը քցեց, Սլավը հելավ ու էրկու հատ «Բոյիտ մեռնեմ¦ արաղ բերեց, որ էն վախտ նորություն էր, որտեվ Սովետի վախտ դրանից առաջ Հայաստանում մենակ կե°ս լիտրանոց արաղ կար:
Ու էտ օրը հինգը հոգով սեղան նստանք, ու Սլավը Բարով եկար, սիրուն կռունկը երգեց, որ դրանից առաջ ես ոչ մի անգամ չէի լսե, ու դուրըս շատ էկավ, ու էտ օրը խնդրեցի ու Սլավը մի քանի անգամ երգեց էտի, որտեվ ուզում էի սովորեմ, ու դրա մյուս օրն է°լ էի անընդհատ խնդրում, որ էլի երգի ու եղանակն ընձի հիշըցնի, որտեվ ես սըլուխից շատ թուլ եմ, ու Սլավն էլ խնդաց վրես ու շվըցնելով մի անգամ էլ հիշըցըրեց ու ասեց, որ էլ չի հիշըցնի:
Ու ես հետո իմացա, որ Սլավը Հախվերդյան Ռուբոյի հետ նստում էր ու էտ երգը ու ուրիշ երգեր էլ հետըª երգում էր ու Ռուբոյին ասում էր, թե Ռուբոն ո°նց երգի, որ լավ ըլնի:
Ու ես չգիդեմª Հախվերդյան Ռուբոն էտի հիշո±ւմ ա, կամ էլ կհաստատի, թե չե, բայց մի անգամ Ռուբոյի կինըª Նանան, Ռուբոյին ասեց,– ախր հիշո±ւմ ես, Սլավը քու համար ինչեր ա արե,– ու ինչքան հիշում եմ, Ռուբոն ձեն չհանեց, բայց էտի կարեվոր չի, որտեվ Սլավը մեռավ, ու որտեվ Վահանիս ծնունդի օրը Սլավը Բարով եկար, սիրուն կռունկը եսիմ քանի¯ անգամ երգեց, որտեվ Սլավը Վահանիս շատ էր սիրում, ու Վահանի°ս համար էր երգում, որ Վահանի ականջը սովորի հայերեն երգին, թե չէ ուրիշ վախտ, որ խնդրեի էլ, ուրի°շ երգ կերգեր, ու նույն երգը էտքան շատ չէր երգի, ու հմի էտ երգը ես էլ եմ երգում, ինչքան կարում եմ: 
Ու երբ Սլավը պառկել էր Եղեգնաձորի հիվանդանոցն ու կամաց-կամաց մեռնում էր, որտեվ մենակ թեվերն էր կարում վեր ու վար անի ու մնացածը լրիվ կաթված էր, ու չէր կարում շարժի, ու ներվերն էլ չէյին աշխատում, ու չէր  կարում լավ չիշիկ անի, ու շեռի մեջի ազոտը քիչ-քիչ լցվում էր արունն ու թունավորում էր իրան, մենք իմ տղա Վահանին թողել էինք գյուղը, ու Վահանը չգիդեր, որ Սլավը մեռնում ա, ու ըտենց էլ չիմացավ, որտեվ իրան ասել էինք, որ Սլավը գնացել ա Լենինգրադ, ու շուտ չի գա:
Ու ես է°լ չգիդեի, որ Սլավը մեռնում ա, ավելի ճիշտ, ուշ գլխի ընգա, որտեվ Էրեվանից բերած ապերացյա անող նեյրոխիրուրգն ընձի ասեց, որ ամեն ինչ լավ կըլնի, բայց ոչ մի ձեվ փող չվեկալեց, ու մեջըս կասկած ընգավ, որ էտի փողը չի վեկալում, որտեվ գիդի, որ Սլավը մեռնելու ա, թե չէ խի± չպտի վեկալեր, բայց էտ կասկածը մոռացա, որտեվ մտքիս մեջ հեչ համաձայն չէի, որ Սլավը մեռնի, ու ընձի ձեռ էր տալի, որ մոռանայի, բայց ինչ արինք չարինք, Սլավին չփրկինք, որտեվ փրկություն չկար, ու ինչքան էլ սաղ ազգ ու տակով ու ընգերությունն էլ հետըª չարչրվանք, չկարացինք Սլավին փրկենք, որտեվ ողնալարը պատռվել էր, ու բժիշկներն ասին, որ ողնալարը չի վերականգնվում, ու համ էլª հմիկվա պես էն վախտ է°լ կարգին բժշկություն չկար, ու դրա համար էլ մենակ հետո իմացանք, որ Սլավի կատիկն էլ էր ջարդվե, ու սրա համար էր, որ չէր կարում լավ կուլ տար, ու բժիշկներն ասում էին, որ էտի կաթվածից ա, որ դժվար ա կուլ տալի, բայց կատիկն էր ջարդվե, ու մենք մենակ վերջում իմացանք, որ կատիկն ա ջարդվե, որ դժվար ա կուլ տալի:
Ու Սլավը պառկել էր ընդե, կառավաթի վրա, մի 31 տարեկան հսկա տղամարդ ու լրիվ տկլոր, որտեվ ամառ էր ու շատ էր շոգ, ու մերըս, քուրըս, հորքուրըս, կինըս ու մյուս կնանիքը անընդհատ Սլավի մոտ էին, որտեվ իրան էին խնամում ու բանի տեղ չէին դնում, որ Սլավը լրիվ տկլոր ա, որտեվ էտի հեչ կարեվոր չէր, որտեվ ամենակարեվորը Սլավին փրկելն էր, ու ինքը տկլոր պտի ըլներ, որտեվ բացի շոգից Սլավին պտի անընդհատ շուռ տային կողի վրա, որ մեջքը սպիրտով բանով սրբեին, որտեվ մի քանի օրվա մեջ իրա մեջքի վրա մի չորսը-հինգը տեղ մի ափի չափ ու հլը ավելի շատª արդեն նեխել էր ու վերք էր դառե, որտեվ կաթվածից ներվերը չէին աշխատում, ու արունը համարյա չէր խաղում, որ չթողար, որ մաշկի տակի հյուսվածքները նեխեն:
Սլավը գիդեր, որ մեռնում ա, բայց ձեն չէր հանում ու ոչ մի անգամ չբողոքեց ու չնվնվաց, ու երեվի  հույսը դրել էր ի°մ վրա, որտեվ ընձի շատ էր հավատում, ու գիդեր, թե ձեռիցս շատ-շատ բան ա գալի, կամ էլ ուղղակի ուզո°ւմ էր, որ ըտենց ըլնի, ու չէր ուզում հավատա, որ իսկականից մեռնում ա, բայց ինչ արի չարի, բան չեղավ, ու ես ու հորքրոջըս տղա Ստյոպը տասիրեք օր համարյա չքնանք, որտեվ Սլավը ընգնելուց հետո տասիրեք օր ապրեց ու օգոստոսի եռսունմեկին մեռավ, ու մեր ոտների ուռածը Սլավի մեռնելուց էրկու ամիս հետո նոր անցավ, բայց Սլավը մեռավ:
Ու երբ մի անգամ հերըս ու մերըս Սլավի կառավաթի կողը կայնած չդիմացան ու լաց էղան, Սլավը ջղայնացավ  ու ասեց,– ի±նչ էք լաց ըլում, պադումայեշ, մեռնում եմª մեռնե°մ: Որ մեռնեմ, չբռնեք վրես թանգանոց քար քաշեք,– ասեց, որտեվ հա°մ հարուստ չէինք, համ է°լ Սլավը ստից-մտից բաներին չէր հավատում, ու մի կաթիլ էլ քաղքենություն չուներ:
– Կէթաք,– ասեց Սլավը,– ընդից, որդուց որ ընգել եմ, մի քար կվեկալեք կբերեք կդնեք գերեզմանիս, ու վրեն էլ ոչ մի բան չգրեք:
Բայց հաստատ գիդեմ, որ իրա հույսը ե°ս էի, ու որ ինքը չէր ուզում մեռներ, որտեվ որ մի անգամ գնացել էի, որ մեր Մեխակենց տունը մի էրկու ժամ քնեմ հանգստանամ, որտեվ մի հինգ վեց օր չէի համարյա քնե, մեկ էլ Սլավը խաբար արեց, որ էթամ հասնեմ, ու երբ էկա, Սլավն ասեց,– ո±ւր էիր,– ու ես էլ ասի,– գնացել էի, որ մի էրկու ժամ հանգստանամ, որտեվ հոգնած էի,– ու Սլավն էլ ասեց,– բա ես հոգնած չե±մ,– ու ես հասկացա, որ Սլավը հույսն իմ վրա ա դրե, ու ասի,– էլ ոչ մի տեղ չեմ էթա քու մոտից,– ու էլ ոչ մի տեղ չգնացի, բայց մեկ աª ես է°լ բան չկարացի անեմ, ու Սլավը մեռավ: 
Ու մեկ-մեկ, շատ հազվագյուտ, երբ մեզի ազոտը շատ էր լցվում արունը, Սլավը մի ձեվ զառանցում էր, շատ քիչ ու տարօրինակ ձեվով, մի տեսակ կապակցված, ոնց որ չզառանցեր, բայց զառանցում էր, ու մի օր էլ այ էս ձեվ զառանցելուց` նայեց պատալոկից կախ վինտիլյատրին, ու ասեց, որ ռոբոտների աստվածը հե°ն ա, նստելա այ ընդե ու ասեց որ դրան քշեմ ըտտուց, ու ես էլ ասի, որ ընդե ոչ մեկը չկա, բայց Սլավը ասում էր, որ կա, ու հետս ընենց էր խոսում, ոնց որ հեչ չզառանցեր, բայց զառանցում էր:
Ես հասկացա, թե Սլավն ի°նչ ա ասում, որտեվ էրկուսս էլ կարդացել էինք Այզեկ Ազիմովի ռոբոտների պատմությունը, երբ անգլերեն էինք սովորում, ու ընդե մի պատմվածք կար, ու դրա մեջ Լուսնի մոտի մի ըստանցյայի մեջ մի քանի ռոբոտ կար, ու դրանց էլ մի մարդ էր աշխատացնում, ու էտ ռոբոտները սկզբից հենց գիդեին, թե է°ս մարդն ա իրանց տերը, բայց հետո էս ռոբոտները բունտ են անում, ու ասում են էս մարդուն, որ չի կարա պատահի, որ ի°նքն ըլնի իրանց տերը, որտեվ ինքը շատ անկատար ա, դաժե իրանցի°ց ա անկատար, որտեվ ինքը պտի օրը մի քանի անգամ բիոլոգիական կերակուր ընդունի, ու դրա մեծ մասն էլ չի կարում մարսի, ու էլի դուս ա թափում, իսկ իրանք էներգիայով են սնվում, ու էտ էներգիան հարուր տոկոս են մարսում, իսկ էտ էներգիան էլ Գլխավոր Ռոբոտն ա արեվից վեկալում ու տալիս ա իրան, ուրեմը, էտի, հենց էտ Գլխավոր Ռոբոտն ա իրանց աստվածը, ու էս ռոբոտներն էս մարդուն կապում են, որ հանգարծ պատահական էտ ստանցիայի աշխատանքին չխանգարի, ու Սլավը ոչ մի ձեվ չէր համոզվում, որ ըտտե ոչ մի Գլխավոր Ռոբոտ կամ աստված չկա, ու ստիպված մարդ բան կանչի ու էտ վինտիլյատերները հանել տվի, որ նոր հանգստացավ:
 Ու մի անգամ խիրուրգ Սերժիկը հարցրեց ընձի, թե Սլավը կյանքում հեչ քֆուր չի± տալի:  Ես ասի, խի± չի տալի, տալիս ա, ոնց որ սաղ տղեքն են տալի, խի ի±նչ ա էղե որ:
Ու խիրուրգ Սերժիկն ասեց, որ շշմելու բան ա, որ դաժե զառանցելու վախտը քֆուր չի տալի, որտեվ ուրիշները տալիս են, ուրեմը ահավոր ուժեղ կանտռոլ ունի:
Բայց մի անգամ Սլավը քֆուր տվեց, չնայած մինչեվ հմի էլ չգիդեմ, էտ քֆուր տալու վախտը զառանցո±ւմ էր, կամ լրիվ է±ր լուրջ, թե± չէ, որտեվ Սլավը կյանքում ընձի մի չոռ չէր ասե, ու որտեվ գիդեմ, որ Սլավն ընձի° էլ էր սիրում, այսինքը` կարող ա Վահանի չափ չէր սիրում, բայց սիրում էր, ոնց որ շատ լավ ախպերներն են իրար սիրում:
Ու էտ անգամը, երբ ես ու Սլավը մենակ էինք, Սլավն ընձի ասեց,– բայց դու գյոթվերան ես:– Ես ասի,– խի± Սլավ ջան, խի± եմ գյոթվերան,– ու ինքն էլ ասեց,– խի± չթողիր էն աղջկան առնեմ, խի± ասիր, թե ոտերը հաստ են, որ չասեիր, իրան կառնեի, ու էս բանն էլ չէր պատահի:
Ու չնայած գիդեմ, որ կապ չունի, բայց սրտիս ահավոր կպավ, որ Սլավն ընձի ըտենց բան ասեց, որտեվ չնայած Սլավն ընձնից էրկու տարի փոքր էր, բայց մենք կյանքում իրար չոռ ասած չկայինք, ու թե որ ես հանգարծ մի բանը ընենց չանեի, ոնց որ պետք էր, կինս կասեր, թե Սլավին կասեմ, որտեվ գիդեր, որ ես կյանքում մենակ իմ փոքր ախպորիցս եմ ամանչում, ու դաժե հորըս ու մորըս ընենց չեմ լսում, ոնց որ իրան եմ լսում, ու ես հա° մտածում եմ, որ Սլավը ճիշտ էր ասում, որ ես չասեի, որ էն աղջկա ոտերը հաստ են, Սլավն իրան կառներ, ու կյանքն ուրիշ ձեվով կէթար, ու Սլավը Ճլեյի Քարից չէր թռնի ու ողնաշարն ու կատիկը չէր ջարդի ու չէր մեռնի, բայց ես ըտենց էլ չիմացա, թե ընձի քրֆելուց զառանցո±ւմ էր կամ լրիվ էր լո±ւրջ, թե± չէ:
Մեռնելուց Սլավն ահավոր տանջվավ: Ընգնելուց ու ողնաշարը ջարդելուց տասնէրկու օր հետո գիտակցությունը կորցրեց, ու ըտենց մնաց մեջքի վրա պառկած, լրիվ տկլոր ու աչքերը բաց, բայց աչքերի մեջ էլ ոչ մի բան չկար, ոչ խելք, ոչ միտք, ու հետո էլ շունչը էնքան ծանրացավ, որ թոքերի ձենն էլ էր լսվում:
Հետո էտ ծանր շնչառությունը դառավ խռխռոց, ու ինքը էլ ոչ մի բան չէր հասկանում ու ոչ մի բառ չէր ասում, ու խիրուրգ Սերժիկը Սլավի ձեռները կապեց կառավաթից, որտեվ Սլավն իրա թեվերն անընդհատ հելցընում ու իչըցնում էր, որտեվ մենակ թեվերն էր կարում շարժի, ու թեվերն անընդհատ հելցընում ու իչըցնում էր, անընդհա°տ, անընդհա°տ, անընդհա°տ, ու չէր էլ զգում, որ ըտենց ա անում, ու ես էսի չեմ ուզում պատմեմ, որտեվ երբ էլ որ պատմեմ, լաց եմ ըլնում, բայց հմի գրում եմ, որտեվ որ մի քանի տարի անցավ, ու ես սկսա բան-ման գրելը, ինքս ընձի խոսք տվի, որ մի օր էս պատմությունը լրիվ գրելու եմ, ու հմի դրա մենակ շատ քիչ մասն եմ գրում:
Ասում եմ, Սլավն էտ վախտը բան չէր հասկանում կամ զգում, բայց ախր ո±վ իմանա, կարող ա անձեն զառանցում էր, կարող ա էտ անձեն զառանցանքի մեջ ինչ-որ բաներ էր տենում, թե չէ` թեվերը խի± էր անընդհատ հելցնում ու իչըցնում: Հետո, մի քանի տարի հետո, ինքս ընձի համոզի, որ Սլավը հաստատ զառանցում էր, ու իրա զառանցանքի մեջը կռվում էր մի ինչ որ ֆանտաստիկ հրեշի հետ, երեվի հենց էն ռոբոտների° աստծու հետ, ով որ յանի իրա էտ կաթվածի պաճառն էր, ու երեվի ուզում էր դրան տա սատկացնի, որ առողջանա ու հելնի կայնի ոտի:
Էսի շատ ա հավանական, որտեվ երբ հլը շատ ջահել էինք, Սլավը մի օր ասաց, թե ինչ-որ մեկը, չեմ հիշում, թե ով, շունչը պահելով ինքն իրան սպանել ա, ու Սլավը զարմանում էր, թե էտ ինչ ուժեղ կամք ա ունեցե էտ մարդը:
Ու երբ Սլավը հլը ուշքը չէր կորցրե, մի` թե էրկու անգամ անգամ շունչը երկար պահեց, որտեվ ինքը գիդեր, որ թե ապրի է°լ, ինվալիդ ա մնալու, իսկ ինքը համաձայն չէր ըտենց ապրելուն, ու ես վռազ հասկացա ու գոռացի վրան, որ ըտենց հիմարություն չանի, որ հույսն իզուր ա կդրում, որ հլը հելնելու ա կայնի, որ պտի ինքն է°լ պայքարի, որ հելնի կայնի: Սլավը ձեն չհանեց, բայց հետո էլ շունչը չպահեց, բայց երբ ուշը գնաց ու իրա կանտռոլը կորցրեց, երեվի էտ վախտ որոշեց, որ պտի կռվի էտ ռոբոտների էտ անտեր աստծու հետ: Սրա° համար ա, որ մտածում եմ, որ Սլավը թեվերը բարձրացնելու ու իչըցնելու վախտը էտ աստծու հետն էր կռվում:
Ու երբ Սլավը մեռավ, ու իրան տարանք մեր գյուղը` Մալիշկա, ու թաղինք, իմ հինգը տարեկան տղա Վահանը ընդե չէր, ու ինքը չիմացավ, որ Սլավը մեռել ա, որտեվ ասել էինք, որ Սլավը գնացել ա Լենինգրադ, ուրեմը դրանից մի քանի շաբաթ հետո մերըս մի անգամ էթում ա գերեզմանները, որ լաց ըլնի, ու իմ հինգը տարեկան տղա Վահանին էլ հետն ա  տանում, որտեվ չէր կարա իրան տանը մենակ թողար:
Ու երբ մերըս գերեզմանի կողքը նստած ձենով ա լաց  ըլնում ու Թումանյանի Մարոյի միջի մոր պես լաց ըլնելով խոսում ա Սլավի հետ, իմ տղա Վահանը շշկռած հարցնում ա թե,– ա°յ տատի, խի± ես լաց ըլնում,– ու մերըս ասում ա,– ախր Սլավը մեռել ա, ու բերել ենք ըստե թաղել ենք: 
Վահանը սկզբից չի հասկանում, բայց երբ հասկանում ա, ասում ա,– ո±վ ա թաղե:– Ու մերըս ասում ա, որ ինքն ա բերե ու իրա կոտրած ձեռներով թաղել ա ըտտե: Ու Վահանըս էլ կատղած ու լաց ըլնելով հասնում ա մօրըս վրա ու կատղած` բոքսով անընդհատ խփում ա մօրըս ու գոռում ա,– ո°նց որ թաղել ես, հենց հմի°, հենց քո°ւ ձեռներով էլ հողը քանդի° ու Սլավին հանի° հողի տակից, որտեվ ես չեմ ուզում, որ Սլավը մեռնի,
դու ի±նչ ա,
չե±ս հասկանում,
որ ես չե°մ ուզում, որ Սլավը մեռնի,
թո չմեռնի°,
ես ասում եմª թո չմեռնի°,
չե°մ ուզում,
չե°մ ուզում,
չե°մ ուզում:
Ու շատ ա ծեծում մօրըս ու կպած անընդհատ գոռում ա,– շո°ւտ արա, Սլավին հենց հմի  հանի° հողի տակից,– ու երբ տենում ա, որ մերըս հողը չի քանդում, ի°նքն ա քցվում ու իրա քյորփա ձեռներով հողը չանգռում քչփորում ա, որ քանդի ու Սլավին հանի, ու երբ մերս մի կերպ հանգստացնում ա իրան, ու Վահանըս հասկանում ա, որ էլ վերջ, որ Սլավը էլ արդեն անդարձ ա հողի տակն ու էլ ոչ մի ձեվ հետ չի գա, էրկուսով էլ ահագին լաց են ըլնում, ու հետո մերըս իրան բերում ա տուն:
Ու հմի Վահանը արդեն ի°նքն ա երեսունմեկ տարեկան, բայց էն օրվանից հետո էս քսանվե°ցը տարին ո°չ մի անգամ հլը Սլավի անունը չի տվե ու իրա մասին ո°չ մի բան չի ասե ու հլը ո°չ մի բան չի պատմե, որտեվ ո±վ իմանա, էն վախտը երեվի ահավո°ր ա նեղացե Սլավից, որ Սլավը մեռել ա, կամ էլª մեզնից, որ Սլավին տարե թաղել ենք հողի տակ ու էլ չենք հանե, եսի±մ, բայց ո°չ մի բան, ո°չ մի խոսք չի ասե ու չի ասում, որտեվ Վահանը սիրո°ւմ էր Սլավին, ահավո°ր էր սիրում:
Մենք չգիդեինք, որ Վահանը էտքան շատ ա սիրում Սլավին, բայց Վահանն ահավոր շա°տ էր սիրում Սլավին, չնայած սիրո ո°չ մի բանաձեվ էլ չգիդեր, ո°չ լավը, ո°չ վատը, ու Սլավն էլ Վահանին էր ահավոր սիրում, բայց հարուր տոկոս գիդեմ, էլի առանց բանաձեվի էր սիրում, որտեվ սիրելը բանաձեվով չի° ու բանաձեվ չի°:
Որտեվ սիրելը համ էլ չարչարանք ա, համ էլ ոնց որ մի ձեվ գո°րծ ըլնի, բայց շնչելու ու ապրելու պես գործ, է°ն ձեվ գործ, որ չես կարա չանես, որտեվ բանաձեվով չե°ն սիրում, ուղղակի սիրում են, ու երբ սիրում են, վռազ իմանում են, որ սիրում են, ու չեն ուզում, որ իրանց սիրածը մեռնի ու ահավոր են վախում, որ հանգարծ իրանց սիրածը չմեռնի կամ չթողի էթա: 
Ու երբ որ չեն վախում, որ իրանց սիրածը կմեռնի կամ կթողի կէթա, էտ սերը չի էրեվում, ու կողքից ոչ մեկը չի տենում, որ դրանք իրար սիրում են, ոնց որ արդեն երկար ժամանակ պսակված մարդ ու կնգա սերը չի էրեվում, չնայած որ ջահել վախտը էրեվացել ա:

Սերը բանաձեվ չի ու բանաձեվով չեն սիրում:

Իսկ եթե հանգարծ իրանց սիրածը մեռնում ա,
ո°չ մի ձեվ չեն հաշտվում դրա հետ ու ասում են,
–չէ°, չէ°, թո չմեռնի°,
–չե°մ ուզում, որ մեռնի,
–չե°մ ուզում,–
ճիշտ նույն ձեվ,
ոնց որ իմ տղա Վահանն էր ասում,
–չե°մ ուզում,
–չե°մ ուզում,
–չե°մ ուզում:
Բայց մեծերից շատ շատը հաշտվում ա է°ն մտքի հետ, որ իրանց սիրած մարդը պտի մեռնի, կամ որ արդեն մեռել ա, ոնց որ ե°ս հաշտվեցի, երբ որ Սլա°վն էր մեռնում:
Որտեվ երբ որ Սլավն արդեն հաստատ մեռնում էր, ու արդեն էլ ոչ մի ճար չկար, չգիդեմ ով, երեվի հորքրոջըս մարդըª Հովանեսը, ռանիմացյայի բժիշկ կանչեց, ու էտ բժիշկը վեռտալյոտով էկավ ու Սլավի սիրտը սրսկեց, ու Սլավի դոշերն անընդհատ սխմելով ու թողալովª սկսեց Սլավին իբր թե կենդանացնել, յանի սիրտն էր մասաժ անում, թե ինչ:
 Ես չկարացի նայեմ, ու թողի մի յան գնացի, որտեվ Սլավը մենակ խռխռըցնում էր ու թեվերն էր ցնցում, որտեվ խիրուրգ Սերժիկը Սլավի թեվերը կապել էր կառավաթից, ու ես խիրուրգ Սերժիկին հարցրի, հո± Սլավը բան չի զգում, ու խիրուրգ Սերժիկն ասեց, որ հաստատ` ոչ մի բան չի զգում, ու որ արդեն էլ ոչ մի բան չի օգնի իրան:
Ու հետո խիրուրգ Սերժիկն ասեց, որ էլ չթողամ, որ էտ ռանիմացյայի բժիշկն իզուր տեղը չարչարի Սլավին, որտեվ Սլավը մեկ աª կմեռնի, թո գոնե հանգիստ մեռնի:
Ու ես էլ գնացի ու էտ ռանիմացյայի բժշկին ասի, որ էլ ոչ մի բան չանի, ու երեվի շատ կոպիտ ասի, որտեվ էտ բժիշկը նեղացավ, որտեվ վեռտալյոտով հելե  էկել էր, որ յանի օգնի, ու ես էլ չթողի, որ օգնի, որտեվ Սերժիկը ճիշտ էր ասում, էլ արդեն աշխարհում ոչ մի բան չէր օգնի Սլավին:
Ես էտ ռանիմացյայի բժշկին ասի, որ ինքը թողա, որ Սլավը հանգիստ մեռնի, որտեվ արդեն հաշտվել էի, որ Սլավը մեկ աª մեռնելու ա, բայց որ Վահա°նըս ըլներ, կյանքո°ւմ ըտենց բան չէր ասի, որ սպանեիր էլ, չէր ասի, ու Վահանը կասեր,
–չէ°, չէ°, թո չմեռնի°,
–չե°մ ուզում, որ մեռնի,
–չե°մ ուզում,
–թո չմեռնի°,
–չե°մ ուզում, որ մեռնի,
–չե°մ ուզում,
–չե°մ ուզում, որ մեռնի,
–չե°մ ուզում,
–չե°մ ուզում,
–չե°մ ուզում,
–չե°մ ուզում,–
ու գոռգոռալով անընդհատ լաց կըլներ ու ձենը ո°չ մի ձեվ չէր կտրի:
 Բայց ես հաշտվա ու ռանիմացյայի բժշկին ասի, թող թո Սլավը մեռնի, ու մինչեվ էսօր էլ չգիդեմ, ճի±շտ եմ արե, թե չէ, բայց եթե ճիշտ չեմ արե, ուրեմը ե°ս էլ եմ սպանե Սլավին:
Ուրեմը ճիշտը որ խոսանք, մենակ քյորփա էրեխեքն են կարում իսկականից սիրեն, որտեվ քյորփեքը կյանքո°ւմ չեն հաշտվում, երբ իրանց սիրած մարդը մեռնում ա:
Ուրեմը, թե որ սիրելու բանաձեվ կա է°լ, էտի քյորփա էրեխու պես սիրելն ա, որտեվ համարյա սա°ղ մեծերն էլ վերջը հաշտվում են իրանց սիրածի մեռնելու հետ:
Ու առհասարակª սիրելու ո°չ մի բանաձեվ էլ չկա, ո°չ քյորփեքի համար, ոչ է°լ մեծերի, բայց քյորփեքը, մե°կ ա, չե°ն հաշտվում, երբ իրանց սիրածը մեռնում ա, որտեվ երեվի  մենակ քյորփե°քն են կարում իսկականից սիրեն:
Ու քյորփեքը կարում են ուրիշներին ու օտարներին էլ սիրեն, թե որ էտ ուրիշներն էլ քյորփեքի°ն են սիրում, որտեվ քյորփեքն առանց սիրելու չեն կարա ապրեն, ու քյորփեքի համար հենց սիրե°լն ա ապրելը, ու քյորփեքն ուրիշներին է°լ են սիրում, թե որ էտ ուրիշները բարի են, ու սրա համար էլ քյորփեքը սիրում են Ձմեռ Պապուն, որտեվ Ձմեռ Պապին իրանց նվեր ա բերում, ու նվերն էլ բերում ա, որտեվ սիրո°ւմ ա իրանց, ու թե որ չբերեր, չէին սիրի, որտեվ էտ վախտ Ձմեռ Պապին օտար կըլներ իրանց համար, ոնց որ օտար էր իմ ու Սլավի համար, երբ որ ես ու Սլավը փոքր էինք, որտեվ մեր փոքր վախտը Ձմեռ Պապին ոչ մի անգամ մեզ նվեր չբերեց, որտեվ էն վախտ գյուղերում ոչ մի Ձմեռ Պապի էլ չկար, մանավանդ Պատերազմից հետո, ու ես ու Սլավը ոչ մի Ձմեռ Պապու էլ չէինք հավատում, ու որ հլը շատ փոքր էինք, դաժե չգիդեինք, որ աշխարհում Ձմեռ Պապի կա:
Ու Աշտարակի ինստիտուտի աշխատողների էրեխեքն է°լ էին սիրում Սլավին, որտեվ նոր տարվա տոնածառին Սլա°վն էր իրանց Ձմեռ Պապին ու Սլա°վն էր իրանց նվեր տալի, ու Սլավի մեռնելուց մի քանի ամիս հետո էտ էրեխեքի հեր ու մերերն ու Սլավի ընգերները փող հավքին ու մի էրկու կիլոմետր հեռվից տռուբեքով ջուր բերին, ու ինստիտուտի հայաթը, շենքից մի էրկու հարուր մետր հեռու, մի պուլպուլակ դրին, ու վրեն էլ Սլավի ձեռագրով գրինª Սլավ, որտեվ Սլավն էտ ձեվ էր ստորագրում, ու որտեվ Սլավը համ էլ իրանց ընգերն էր ու իրանց պրոֆկոմն էր, ու համ էլª Իֆիյոպյայի ընտրովի պրեզիդենտն էր, որտեվ աշխատողները իրանց ինստիտուտի անունը, որ կրճատ ԻՖԻ էր, խոխմով ասում էյին Իֆիյոպյա, ու էտ պուլպուլակը բացելուցª հօրըս ու մօրըս ու քրոջըս ու ընձի է°լ կանչին:
Ու երբ պուլպուլակի մոտ ճառ-մառ ասին պրծան, ու հետո էլ մեզ տարան շենքն ու Սլավի գործի սենյակը ցույց տվին, ու իրա պրեզիդենտության խոխմի համար սարքած մեդալը տվին մեզ, ու էրկու հատ էլ իրեք լիտրանոց բանգա տվին, որ Սլավը զակատ էր արե ու մեջները Վահանի համար լիքը մետաղի ռուբլի էր լցրե, չնայած իրա փողի դիֆիցիտը վեչնի էր:
Ու երբ արդեն դուս էինք էկե ու տուն էինք էթում, Սլավի գյուղի ընգերները Մալիշկայից ավտոյով էկան հասան:
Գնելն էր ու Չռնոյենց Նիկոլն ու երեվի Տերտրանց Ռաֆը, ու հմի լավ չեմ հիշում, թե է°լ ով, ուշացած, բայց վերջը էկան ու հազիվհազ հասան, ու մենք իրանց հետ նորից իջանք պուլպուլակն ու մի քիչ կայնանք, ու չեմ հիշում, երեվի  տղեքը մի բաժակ էլ օղորմի խման, ու էտ վախտ էրկու հատ չորսը-հինգը տարեկան քյորփա էկավ, ու էտ քյորփեքը մի քանի հատ մեխակ դրին պուլպուլակին:
Ու ես էտ էրեխեքին հարցրի ու ասի, բայց գիդե±ք, Սլավը ո°վ էր, էրեխեքն ասին, ո±նց չգիդենք, ինքը մեր Ձմեռ Պապին էր, ու ես հաստատ գիդեմ, որ էտ էրեխեքին ոչ մեկը չէր սովորացրե, որ էտ մեխակները բերեն ու հենց էտ րոպեին դնեն Սլավի պուլպուլակին, որտեվ ոչ մեկը չգիդեր, որ տղեքը գյուղից գալու են, ու որ մենք էլ հետ ենք դառնալու պուլպուլակ, ու համ էլª որ սովորացրած ըլնեյին էրեխեքին, իրանց կասեին, որ հենց ճառ-մառ ասելո°ւ վախտը բերեն մեխակները:
Էրեխեքը մեխակ էին բերե, որտեվ իրանք սիրո°ւմ էին իրանց Ձմեռ Պապուն, ու որտեվ իրանց Ձմեռ Պապին էլ իրա°նց էր սիրում, ու դրա համար էլ նվեր էր տալի, ու որտեվ էտ օրը իրա°նց Ձմեռ Պապին էր մեռե:
Երեվի Սարոյանն իրա Յոթանասուն հազար ասորու մեջը հենց սրա° համար ա ասում, որ իրա համար աշխարհում ոչ մի ազգ չկա, բացի էրեխեքի ազգից, ու Սարոյանն ասում ա, որ քյորփա էրեխեքի ազգից բացիª աշխարհում ուրիշ ո°չ մի ազգ չկա, ու որ քյոփա էրեխեն,
հայ ըլնի, 
ռուս ըլնի,
թուրք ու չինացի ըլնի,
թե չուկչի ու նենեց,
մե°կ աª նույն ազգից ա,
քյորփեքի° ազգից ա,
ու մենակ մեծե°րն են,
որ իրանց համար ազգ են հորինե ու մոռացել են,
որ մոտիկների կյանքից ու
մոտիկներին սիրելուց դենը
ուրիշ ո°չ մի կարեվոր ազգ ու բան չկա աշխարհում,
չկա° ու
չի° էղե,
ու չի է°լ ըլնի,
ո°չ մի ազգ ու բան,
ո°չ մի ազգ ու բան,
ո°չ մի ազգ ու բան:
Ուրեմը, թե որ սիրելու բանաձեվ կա էլ, էտի մենակ էրեխե°քը գիդեն, բայց էրեխեքն էլ անպայման մեծանում են ու անպայման մոռանո°ւմ են էտ բանաձեվը: Էրեխեքն անպայման են մեծանում, ու համարյա անպայման էլ հազար ու մի մանր ու մեծ ստորություն են անում, շատ անգամ թեկուզ իրանցից անկախ, բայց անո°ւմ են: Մահանա են բռնում, թե կյա°նքն ա ըսենց, ու մանր ու մեծ ստորություն են անում, բայց ամեն անգամ, երբ ստորություն ես անում, թեկուզ մանր ստորություն, երբ օրինակ` քու իմացածով յանի մի փոքր սուտ ես ասում կամ մեկին նեղացնում ես, սերն ա°նպայման ա թուլանում, ու էն էրեխայական սիրո բանաձեվն անպայման  մի քիչ մոռանում ես:
Մեծերից միլիոնից մեկը կարող ա ըլնի, որ քիչ ստորություն անի ու քիչ հարամվի ու կարենա էրեխու պես սիրի ու չհաշտվի ու չդիմանա ու ինքն է°լ մեռնի, երբ էս մեծի սիրածը մեռնի, ճիշտ ու ճիշտ, երեվի  հորըս պես, կամ Տալստոյի պատմած գազանանոցի առյուծի° պես, որ չհաշտվան ու չդիմացան ու մեռան,
մեկը, որ իրա սիրած տղան մեռավ
մեկն է°լ, որ իրա սիրած շունը մեռավ:

(Մի գազանանոցում առյուծին մի փոքրիկ անտեր շուն են տալի, որ ուտի, ու երբ առյուծը մոտ ա գալի շանը, շունը պառկում ա մեշկին ու խղճալի վնգստոցով պոչն ու ոտներն ա խաղացնում, ու առյուծն իրան չի ուտում ու ընգերանում ա շան հետը, բայց շունը մի օր հիվանդանում ա ու սատկում, ու առյուծը պառկում ա շան կողքն ու գլուխը դնում ա թաթերին ու ո°չ թողում ա, որ շան դիակը վեկալեն տանեն, ոչ է°լ բան ա ուտում, ու մի քանի օր հետո ինքն է°լ ա սատկում):

Ու է°ն  մարդը, ով համաձայն չի Սարոյանի էս ասածին, ուրեմը արդեն մեծ ա, արդեն քիչ թե շատ հարամվել ա ու արդեն ահագին մոռացել ա սիրելու իսկական ձեվը: Ու հարո°ւր տոկոս, սիրելու էտ իսկական ձեվը ես է°լ չէի հիշում, երբ ռանիմացյայի բժշկին ասի, որ Սլավին թողա, որ հանգիստ մեռնի, որտեվ ո±նց ա կարելի, որ մարդը, իսկական մարդը համաձայնի, որ իրա սիրած հարազատը մեռնի:
Էս երկրագնդի վրա համարյա մի յոթը միլիարդ մարդ  կա, բայց չկա էրկու մարդ, որ ճիշտ իրար նման ըլնի: Մարդը էղած-չեղածը էրկո°ւ ոտ ունի մենակ, բայց էտ յոթը միլիարդից չկա դաժե էրկո°ւ մարդ, որ ճիշտ նույն քայլվածքը ունենա, ու էլ չեմ ասում, որ չկա դաժե էրկո°ւ  մարդ, որ ճի°շտ իրար պես խոսա կամ մտածի:
Ու էտ յոթը միլիարդից երեվի մի չորսը հինգ միլիարդը մեծ ըլնի:
Ու թե որ ըսենց ա, էլ ո±րդուց ըլնի էրկու մարդ, որ ճիշտ նո°ւյն ձեվով սիրի, այսինքը, նույն «բանաձեվո°վ¦ սիրի:
Համարյա սաղ մեծերն էլ սիրելու իսկական ձեվը, սիրելու էն էրեխայակա°ն ձեվը, լավ չեն հիշում, բայց էլի մի քիչ հիշում են:
Հիշում են իրանց մանկությունից, ու ուզում են, որ իրանց էն մանկության ճի°շտ ձեվով սիրեն, իսկ սիրելու մասին մնացած համարյա սա°ղ բաներն էլ մեծերը կինոներից ու գրքերից ու սերյալներից ու մեկ էլ հայոցի դասատուների°ց գիդեն, մեծ մասով, տափակ ու ջրիկ ու ախմախ բաներից, օրինակ, Շառլոտա Բրոնտեի Ջեյն Էյրի պես քաղցր-մեղցր վեպերից, ինչին Դեյվիդ Հերբերտ Լովրենսն ասում ա, թե էտի պոռնոգրաֆիա ա, բայց մեծերն ամենակարեվոր բաները իրանց մանկությունից են հիշում, ու երեվի սրա° համար ա, որ մեծերից ամե°ն մեկը իրա° ձեվով ա հիշում իրա մանկության սիրո բանաձեվ ասածը, ու իրա° ձեվով ա սիրում: 
 Բայց ճիշտը, որ խոսանք, մեծերի սիրո ամենալավ բանաձեվը հենց սիրո բանաձեվ չըլնե°լն ա, որտեվ կյա°նքն ա էս ձեվ, որտեվ քյորփեն ա°նպայման ա մեծանում ու վերջը դառնում ա մեծ:
Ու համ էլ ո±վ ասաց, որ քյորփեքը սիրո բանաձեվ ունեն կամ էլ հասկանում են, թե խի° են սիրում ու ո°նց են սիրում:
Քյորփեքը, մենակ քյորփեքը գիդեն, թե ո°ւմ սիրեն, ու գիդեն, թե ո°նց սիրեն:
Մեծերի համար է°լ, քյորփեքի համար է°լ աշխարհում ոչ սիրո° բանաձեվ կա ոչ էլ կյանքի° բանաձեվ, որտեվ բանաձեվը մենակ մաթեմատիկայում ա ըլնում, ու թե որ կյանքո°ւմ էլ սիրո բանաձեվ ըլներ, հեչ էլ հետաքրքիր չէր ըլնի, ու նույն ձեվ էլª թե որ կյանքի բանաձեվ ըլներ ու մենք էլ ամեն ինչ իմանայինք, իմանայինքª թե ամեն վարկյան ինչ ենք անելու ու ոնց ենք անելու, կամ էլª ինչ ենք զգալու ու ոնց ենք զգալու, էտ ձեվ կյանքը հեչ էլ հետաքրքիր չէր ըլնի ու կըլներ լրի°վ աննպատակ, որտեվ մեր նպատակները արդեն կիմանայինք ու դրանց կատարվել-չկատարվելը լրի°վ հայտնի կըլներ, ու հեչ էլ հետաքրքիր չէր ըլնի:
Սերն է°լ, կյանքն է°լ, հետաքրքիր են ու անկրկընելի հենց են պաճառով, որ ընենց բանաձեվ չկա°, որ էտ բանաձեվով անսխա°լ սիրես կամ անսխա°լ ապրես:
Սխալը մարդու համար ա, որտեվ մարդը ռոբոտ չի, ու առանց սխալի մարդու կյանքը անհնար կըլներ: 
Ու մենակ ռոբոտը կարա անսխալ «ապրի¦ ու անսխալ «սիրի¦, որտեվ ռոբոտը կակռազ իրա մեջը դրած բանաձեվերով ա «ապրում¦ ու «սիրում¦, ու հենց սրա° համար ա, որ չի սխալվում:
Ու հենց սրա համար էլ ես ոչ մի անգամ չհամաձայնա, որ էս կամ մյուս գրածներիս «սխալներն ուղղեմ¦, ինչքան էլ որ ընձի ուզեցան համոզեն, որտեվ տառասխալ ուղղելով կամ բառերը «սիրունացնելով ու ճոխացնելով¦ ո°չ ախմախ ու տափակ ու անհամ գրվածքը կդառնա պատմվածք, ոչ է°լ կյանքի կամ սիրո չէղած բանաձեվը կստեղծվի կամ կդզվի կամ կլավանա: 
Սիրելու համար ուղղակի տաղանդ ա պետք, է°ն տեսակ տաղանդ, ոնց որ իմ ախպեր Սլավն ու իմ տղա Վահանն ունեին: 
Ապրելու համար էլ ա էտ տաղանդը պետք:
Որտեվ ի°նչ էլ ասեն չասեն,
մեկ ա, 
մենք սա°ղըսէլ մի վախտ քյորփեքի° ազգից ենք էղե,
բայց հազա°ր ափսոս, որ համարյա սաղըս էլ
մոռանում ու ուրանում էնք մեր մանկության ազգը,
մեր էտ ամենամաքուր, ամենաանկեղծ, ամենանբիծ,
ամենաիսկակա°ն ու միա°կ ազգը:         
01.03.07-20.05.1


ԸՆՁԱՌՅՈՒԾՆ ԱԶԱՏ, ՆՐԲԱԳԵՂ ՈՒ ՃԱՊՈՒԿ (ոտանավոր)


Ասում են, որ փղերը, հենց զգում են, որ մեռնելու են, վռազ-վռազ էթում են իրանց հատուկ «գերեզմանոցները¦: Ընձառյուծի հատվածը պատմելուցª մտքիս Հեմինգվեյի «Ծերունին ու ծովի¦ Ծերունու էրազի պատկերն ա էղե, երբ իրա էրազին առյուծներն իրանց ձագերի հետ խաղում էին ծովի ափի ավազների վրա:
Էս ոտանավորի սկզբունքը, ըստ էության վիլանելի սկզբունքն ա, մի քիչ փոխած (տես իմ Թարգմանելու արվեստը կամ Ընձառյուծն ազատ գրքերը (վերջինի Վիլանելներ գլուխը)), բայց ֆռացող տողերը վերջում հանդիպելուց լրիվ մի նոր իմաստ են ստանում, որտեվ արդեն արեվն ի°նքն ա «տենդահար¦:

Ախպորսª Սլավին
***
Վիրավոր փղի պես, տենդահար,
Էթում ես հեռուª
լո°ւռ ամփոփվելու,
Արեվդ գիշեր ա ու խավար:

Էլ չունես Սուրբ Ծնունդ ու Զատիկ,
Ու չունես Վարդավառ,
Ցանկություն չունեսª
Ավարտի արբունքից
զուր ըսթափվելու –
Էթում ես հեռուª
լո°ւռ ամփոփվելու,
Վիրավոր փղի պես, տենդահար:

Անուրջդ խաչքարի
ժանգառք ա ցավագար,
Պողպատե ճոպան չմնա°°ցª
Քեզ հույսի թեվերին կապելու –
Արեվդ գիշեր ա ու խավար:

Քու հոգում բոց ու լուսª
Անդադա¯ր-անդադա¯րª
Էթալուցª մրմուռ են դառնալու
ու ամբոխվելու –
Վիրավոր փղերի
հոտի պես, տենդահար:

Մարել ա մի վախտվա
արունդ հուզավառ,
Ու էլ զորու չի°, զորու չի°
Քենդ կոփելու,
Արեվդ գիշեր ա ու խավար:
Ընձառյուծն Ազատ,
Նրբագեղ ու Ճապուկ,
Էրազիդ չի գալի
Հովիտ ու դաշտերում
ուրախ խաղալու
Ու թավալելու,
Ու քարացել ա
Մացառուտների
մահիճը փափուկ,
Ու էլ սիրտ չկա,
Սիրտ չկա°
Մեռյալ օրերի
խիտ թավուտներում
Լուռ խարխափելու:

Վիրավոր փղի պես, տենդահար,
Էթալով էթո°ւմ ու էթո°ւմ ես հեռուª
Լո°ւռ ամփոփվելու,
Գիշե°ր ա,
Գիշե°ր ա արեվդ,
Գիշե°ր ա ու խավա°րª
Վիրավոր փղի պես տենդահար:

Комментариев нет:

Отправить комментарий